ԱՀԿ-ն մտահոգված է Չինաստանում COVID-19-ի ծանր դեպքերի աճով

Չինաստանում COVID-19-ի ծանր դեպքերի աճը մեծ մտահոգություն է առաջացնում, ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին կենտրոնացնել իր ջանքերը ռիսկային խմբերի պատվաստման վրա, ճեպազրույցում ասաց ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, փոխանցում է РИА Новости-ն։

Նա հավելել է՝ ԱՀԿ-ն աջակցում է Չինաստանին՝ իր ջանքերը կենտրոնացնելու ամբողջ երկրում առավել վտանգված մարդկանց պատվաստման վրա:

«Իրավիճակի համապարփակ գնահատում (Չինաստանում – խմբ.) իրականացնելու համար ԱՀԿ-ին անհրաժեշտ է ավելի մանրամասն տեղեկատվություն հիվանդության ծանրության, հոսպիտալացումների և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներին աջակցելու պահանջների վերաբերյալ», – ասել է նա։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական ​​կոմիտեի տվյալներով՝ վերջին մեկ օրում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2286 նոր դեպք, որից 2229-ը՝ տեղական։ Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 16-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդ է 34 334 մարդ։

Չինաստանի իշխանությունները նախկինում հաստատել են զանգվածային օգտագործման չորս պատվաստանյութ, որոնք մշակվել են Beijing Kexing Zhongwei Biotechnology-ի (Sinovac-ի մաս), Ուհանի կենսաբանական գիտահետազոտական ​​ինստիտուտի (Sinopharm-ի կառուցվածք) և China National Biotech Group-ի (Sinopharm-ի մաս) կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել