Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել։
Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 7 դիրքի տարածքում իրադրությունն անփոփոխ է։ Բանակցային գործընթացի ընթացքում ռուս խաղաղապահների հրամանատարությունը սպասում է հայկական և ադրբեջանական կողմերի պատասխաններին իրավիճակի կարգավորման առաջարկներին։