Ադրբեջանցի «բնապահպաններն» ու ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակված հատվածում հետևում են Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Ադրբեջանակալ լրատվամիջոցները գրում են, որ ադրբեջանցի «բնապահպանները» և հասարակական կազմակերպության անդամներ, որոնք փակել են Արցախի Հայաստանին կապող Գորիս-Ստեփանակերտ միակ ճանապարհը, այս պահին հետևում են Կատարում ընթացուղ Ֆուտբոլի աշխարհի Առաջնությանը։

Նշվում է, որ երկրի Հանրային հեռուստաընկերության կողմից մեծ էկրան է տեղադրվել այդ հատվածում։

Ըստ հրապարակման՝ խաղին հետևում են նաև ռուս խաղաղապահները։

Նշել են, որ այս փաստն իբր ցույց է տալիս, որ ակցիան խաղաղ բնույթ  է կրում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել