Հռոմի պապն ասել է, թե ինչ նվեր կցանկանար Սուրբ Ծննդյան տոնին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իսպանական ABC թերթին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ կցանկանար նվեր ստանալ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Մի քիչ խաղաղություն։ Հակամարտությունը, որն այսօր Ուկրաինայում է, վերաբերում է մեզ՝ բոլորիս։ Սակայն եկեք հիշենք Մյանմարը, Եմենը, Սիրիան, որտեղ նրանք կռվում են 13 տարի»,-ասել է Պապը։

Հարցին, թե որն է իր աշխատանքի ամենադժվար մասը, Ֆրանցիսկոսն ասել է, որ դա փողոցներով քայլելու անկարողությունն է և հիշել է, թե ինչպես էր ժամանակին ազատ տեղաշարժվում Բուենոս Այրեսում և օգտվում հասարակական տրանսպորտից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել