Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու համար։
Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: