Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե ադրբեջանցի «էկոակտիվիստների» պահանջները դեռ պատասխան չեն ստացել

«Ադրբեջանի էկոակտիվիստների պահանջները դեռ պատասխան չեն ստացել»,-այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի և ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ՝ կապված Լաչինի ճանապարհին ստեղծված իրավիճակի հետ։

Նաև նաև նշել է, որ կեղծ տեղեկություններ են տարածվում մանիպուլյացիայի նպատակով, չնայած այն հանգամանքին, որ երկու օր առաջ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում հայտարարվել են «խաղաղ բողոքի ակցիայի» պատճառների մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակած ադրբեջանցիները փոխել են իրենց պահանջները։

Minval-ը ներկայացրել է նրանց պահանջները․

«-Ղարաբաղի տարածաշրջանի տարածքները, որտեղ ապրում են հայեր և տեղակայված են ռուս խաղաղապահները, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական ​​մարմինների կողմից,

-Խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում վերականգնել Ադրբեջանի բոլոր պետական ​​կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, Պետական ​​սահմանային ծառայության, Պետական ​​մաքսային կոմիտեի վերահսկողությունը,

-Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, պետք է ստեղծվեն Պետական ​​սահմանային ծառայության և Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի առանձին կետեր»,-նշել են նրանք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել