Հունաստանն Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լաչինի միջանցքը

Հունաստանն Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող Լաչինի միջանցքը։

«Հունաստանն Ադրբեջանի իշխանությանը կոչ է անում ապահովել առանց որեւէ նախապայմանի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտի եւ մարդկանց տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը։ Տեղի բնակչությանը պետք է պաշտպանել աղետներից»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի Twitter-յան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել