Կանադան ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապաշրջափակել միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը՝ պոտենցիալ հումանիտար ազդեցությունից խուսափելու համար»,- ասվում է Twitter-ում հաղորդագրության մեջ։
Կանադայի ԱԳՆ-ն նաև կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները՝ խնդիրները խաղաղ երկխոսության միջոցով լուծելու համար։