Դեկտեմբերի 13-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևելքում, հայտնում է Mehr-ը։
Տեղեկությունը փոխանցել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղբյուրի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թեբես քաղաքից 51 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 49,9 հազար մարդ։ Աղետի աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։