ԵՄ-ն կոչով դիմել է Ադրբեջանին

Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Այս մասին նշվում է ԵՄ կայքում:

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

«Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ:

Այլ մտահոգությունները պետք է լուծվեն կողմերի հետ երկխոսության և խորհրդակցության միջոցով», – նշվում է հայտարարությունում:

ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել