Ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխնախագահը․ AFP

Բելգիայում ձերբակալել են Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլիին, հայտնում է AFP-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Եվրախորհրդարանի բարձրաստիճան պատգամավորը կապվում է կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի հետ, որով խախտումները փոխկապակցված են 2022 թվականին Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ։

Բելգիայի դատախազությունն ավելի վաղ հայտնել էր հատուկ գործողության մասին, որի ընթացքում ձերբակալվել է 4 մարդ։

Նշվում է, որ ի սկզբանե Կատարը կասկածվում էր Էկվադորի խաղացողներին կաշառելու մեջ՝ աշխարհի առաջնության բացումը հաղթելու համար: Չնայած, այդ խաղում Կատարը պարտվել է, սակայն գործի քննությունը շարունակվում է։

Անվտանգության ուժերը չորս ձերբակալություն և 14 խուզարկություն են իրականացրել։

Նշվում էր, որ քննիչները կասկածում են Պարսից ծոցի երկրներից մեկին «Եվրախորհրդարանի քաղաքական և տնտեսական որոշումների վրա ազդելու» փորձի մեջ։ Դատախազությունը չի հստակեցրել, թե դա ինչ երկրի մասին է, սակայն աղբյուրները նշում են, որ խոսքը 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպչի մասին է։

Խուզարկությունների ընթացքում առգրավվել է կես միլիոն եվրո կանխիկ գումար։ Եվրախորհրդարանը պաշտոնապես չի մեկնաբանում Բելգիայի իշխանությունների հետաքննությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել