ԱՄՆ-ը 275 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 275 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է The Insiader-ը։

Նշվում է, որ ռազմական օգնության փաթեթը կներառի HIMARS-ի զինամթերք, հրետանային արկեր, հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, ինչպես նաև ռուսական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի սարքավորումներ։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կամ «հատուկ գործողությունը» սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։

Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում։

Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել