Ռուսաստանը, ի պատասխան պաշտոնական Օտտավայի պատժամիջոցների, սև ցուցակում է ներառել Կանադայի 200 քաղաքացիների, որոնց մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
«Պաշտոնական Օտտավայի կողմից ռուս պաշտոնյաների, զինվորականների, դատավորների, իրավապահների և հասարակական գործիչների դեմ կիրառվող անձնական պատժամիջոցներին ի պատասխան՝ Կանադայի 200 քաղաքացիների մուտքը փակվել է փոխադարձության հիման վրա», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։