Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չեղարկել է իր ավանդական ամենամյա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինային ուղղված Կրեմլի միջուկային սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մոդին որոշել է չանցկացնել իր ամենամյա հանդիպումը Պուտինի հետ այն բանից հետո, երբ Պուտինը սպառնացել է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայի դեմ պատերազմում, հայտնել են խնդրին ծանոթ մարդիկ:
«Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մնում են ամուր, բայց այս փուլում բարեկամությունը կարող է շահավետ չլինել Մոդիի համար, ասել է բարձրաստիճան պաշտոնյան, ով խնդրել է իր անունը չհրապարակել։
2000 թվականից ի վեր սա կլինի երկրորդ դեպքը, երբ Հնդկաստանի և Ռուսաստանի ղեկավարները ամենամյա հանդիպումը չի կայանում։ Ավանդույթը հաստատվել է այն պահից, երբ երկրների միջև հարաբերությունները բարձրացվեցին ռազմավարական գործընկերության աստիճանի։ Հանդիպումը, որը սովորաբար անցկացվում էր դեկտեմբերին, միայն մեկ անգամ է չեղարկվել՝ 2020 թվականին՝ համաճարակի պատճառով»,-նշում է Bloomberg-ը։
Հանդիպման չեղարկումը հաստատել է նաև Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հաղորդվում է, որ դեկտեմբերյան հանդիպումը չեղարկելու Հնդկաստանի որոշումը պարզ է դարձել սեպտեմբերին Ուզբեկստանում կայացած տարածաշրջանային գագաթնաժողովում, երբ Մոդին Պուտինին հորդորել է խաղաղություն փնտրել Ուկրաինայում, ասել է ռուս պաշտոնյան: