Ռուսաստանն ուշ կողմնորոշվեց Ուկրաինայի հարցով․ Պուտին

Ռուսաստանին անհրաժեշտ էր «ավելի վաղ սկսել» գործել Ուկրաինայում ստեղծված իրավիճակում, հույս ունեին հարցը խաղաղ ճանապարհով լուծել, ասել է Վլադիմիր Պուտինը Ղրղզստան կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է РИА Новости-ն։

«Անկեղծ ասած, մենք, ըստ երևույթին, ուշացանք մեր կողմնորոշման հարցում: Միգուցե այս ամենն ավելի շուտ պետք է սկսվեր: Մենք միայն հույս ունեինք, որ կկարողանանք պայմանավորվել Մինսկի խաղաղ համաձայնագրերի շրջանակներում: Բայց ի՞նչ կարող եք ասե»,-նշել է նա։

Ավելի վաղ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ մինսկյան համաձայնագրերը «Կիևին ամրապնդվելու ժամանակ տալու փորձ է եղել»։ Պուտինը նշել է, որ այս խոսքերը համարում է ռազմական գործողություն սկսելու Մոսկվայի դիրքորոշման ճշտության վկայություն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում վստահությունն արդեն «գրեթե զրոյական մակարդակի վրա է», սակայն Մերկելի հայտարարությունից հետո «պարզ չէ՝ ինչպես բանակցել, ում հետ և ինչ երաշխիքներով»։

«Բայց, միևնույն է, ի վերջո, մենք ստիպված կլինենք բանակցել, ես արդեն բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք այդ պայմանավորվածություններին, բաց ենք, բայց սա մեզ ստիպում է մտածել, իհարկե, թե ում հետ գործ ունենք»,-հավելել է Պուտինը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում, որի նպատակը Պուտինը անվանել է Դոնբասի ազատագրումը, ինչպես նաև նրա անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծումը։ Այս ֆոնին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են աջակցել Կիևին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել