Խոշոր հրդեհ Ռուսաստանում, կա զոհ

«Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Հաստատում ենք մեկ անձի մահը», – հայտնել են ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին MEGA Khimki առևտրի կենտրոնում գտնվող OBI խանութում։

Հայտնում են. որ արտակարգ իրավիճակի հիմնական պատճառներն են սարքավորումների անսարքությունը և աշխատանքի ընթացքում հրդեհային անվտանգության կանոնների խախտումը: Սակայն հրդեհի նախնական վարկածը չի հաստատվել։

Ժամը 08:25-ին հրդեհը մեկուսացվել է յոթ հազար քմ տարածքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել