Ֆրանսիան աջակցում է 3 երկրների Շենգենյան գոտի մուտքին

Ֆրանսիան կողմ է Խորվաթիայի, Բուլղարիայի և Ռումինիայի՝ Շենգենյան գոտուն միանալուն, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։

«Ֆրանսիան կողմ է երեք երկրների՝ Խորվաթիային, Բուլղարիայի և Ռումինիայի մուտքին Շենգենյան գոտի, դրանք եվրոպական երկրներ են, և նրանք մեծ ջանքեր են գործադրել, այդ թվում՝ վերահսկել են իրենց սահմանները: Կարծում եմ՝ բոլորը կարող են դա հաստատել»,-Դարմանենը լրագրողներին ասել է Բրյուսելում ԵՄ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստի մեկնարկից առաջ, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ այդ երկրների միացումը Շենգենին կօգնի սահմանափակել միգրանտների հոսքը Բալկաններից դեպի այլ եվրոպական երկրներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների իշխանությունները չեն աջակցի Շենգենյան գոտուն Բուլղարիայի միանալուն, քանի որ, նրանց կարծիքով, երկիրը չի համապատասխանում Շենգենին միանալու պայմաններին։

Ներկայումս Շենգենյան տարածքը ներառում է 26 երկիր՝ ԵՄ 22 պետություն, ինչպես նաև Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել