Ամերիկյան Politico հրատարակությունը Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինին ճանաչել է «տարվա անհաջողակը»։
«Վլադիմիր Պուտինի երազանքը մեծ Ռուսաստանի մասին դժվար թե իրականանա: Նրա լայնածավալ հարձակումն Ուկրաինա սկսեց փլուզվել գրեթե նույնքան արագ, որքան սկսվեց… Պուտինը վաղուց է ձգտում վերականգնել Ռուսաստանը ու հասցնել այն կարգավիճակին, որը վայելում էր Խորհրդային Միության ժամանակ:
Մյուսները կկրճատեին իրենց կորուստները և կնահանջեին, բայց Պուտինի համառությունը նշանակում է, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կձգձգվի:
Պուտինի երազանքը չիրականացնելը չի նշանակում, որ նա չի շարունակի մղձավանջ մնալ իր հարեւանների համար»:
Նշվում է, որ ՌԴ նախագահը կառչած է իր, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողությունից»։
Հարյուր հազարավոր ռուսների զորակոչելու նրա որոշումը հանգեցրել է նրան, որ զինվորական տարիքի տղամարդիկ լքել են երկիրը:
Պուտինն ընդգրկվել է Politico վարկանիշում՝ «Երազողները» բաժնում և ճանաչվել «տարվա անհաջողակը», սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին Politico-ում անվանել են «մութ դիվանագետ»։ Լավրովը ընդգրկվել է «Կործանիչներ» բաժնում։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ճանաչվել է Եվրոպայում ամենաազդեցիկ մարդը։
Politico ցուցակում տեղերի ուղիղ կեսը զբաղեցնում են քաղաքական գործիչները, մնացած 14-ը դիվանագետներ, տնտեսագետներ, մանկավարժներ և կլիմայագետներ են։