ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի համատեղ ծրագրի զեկույցից հետևում է, որ Ռուսաստանում գրանցվում է ՄԻԱՎ վարակի մոտ 40 դեպք 100000 մարդու հաշվով։
Սա ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում։ Ըստ Бумага-ի՝ 100,000 մարդու հաշվով վարակման ամենաբարձր ցուցանիշը հայտնաբերվել է հետխորհրդային երկրներում՝ 37,1 դեպք գրանցվել է Ուկրաինայում, 25,9 դեպք՝ Մոլդովայում և 18,7 դեպք՝ Ղազախստանում։
Նաև, ՄԱԿ-ի տվյալներով, Ռուսաստանին բաժին է ընկնում ՄԻԱՎ վարակի 3,9%-ը՝ 1,5 միլիոն դեպքից ամբողջ 2021 թվականին։ Ըստ այդ ցուցանիշի՝ Ռուսաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը Մոզամբիկից, Նիգերիայից և Հնդկաստանից հետո։