Հայաստանում բնակություն հաստատած ռուս-հրեա ճանապարհորդ բլոգեր Ալեքսանդր Լապշինը յութուբյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Ընկերներս տեսանյութ են ուղարկել, որտեղ ադրբեջանցիները սադրում են ռուս խաղաղապահներին Արցախում, թե՝ սա մեր ադրբեջանական հողն է, թող գնանք Ստեփանակերտ, մենք խաղաղ ժողովուրդ ենք։ Այս ամենը տեսագրված է։ Ռուս խաղաղապահները փորձում են կանգնեցնել նրանց։ Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում այս իրավիճակում, որ նման սադրանքները սկսվել են միայն այսօր, և ոչ շատ տարիներ առաջ։ Հավատացեք ինձ, ով 32 տարի ապրել է Մերձավոր Արևելքում, նրանք բոլորն էլ այդպիսին են, և նրանց մեթոդները նույնն են: Երբ ես ծառայում էի Լիբանանի սահմանին, նրանց դավանակիցներն իրենց կանանց ու երեխաներին ուղարկում էին Իսրայելի սահմանային ցանկապատի մոտ, իսկ իրենք թաքնվում էին նրանց մեջքի հետևում: Ամբոխը հարձակվում էր սահմանի ցանկապատի վրա և սկսում կոտրել այն։ Երբ մեր ժողովուրդը (և ես նրանց մեջ) նախազգուշական կրակոց էին արձակում օդ, նրանք սկսում էին բղավել՝ «օ Ալլահ, նրանք սպանում են մեզ» և թատերականորեն փախչում էին: Այս ամենը տեսանկարահանվում էր նրանց կողմից և անմիջապես հայտնվում իսրայելական դաժան զինվորականների մասին լուրերում։
Ինչ եմ ուզում ասել. նստելն ու լռելը սխալ մարտավարություն է։ Այն ժամանակ նրանք կդադարեն սադրանքները, երբ դուք ինքներդ հրահրեք նրանց և ավելի հաճախ բացասական լույսի ներքո բացահայտեք, քան նրանք ձեզ: Մի սպասեք, որ նրանք առաջինը հարվածեն, դուք միշտ պետք է առաջինը հարվածեք՝ դիմահար, նույնիսկ եթե այս պահին ամեն ինչ հանգիստ է։ Միայն դա է երաշխավորում, որ հետագայում հանգիստ կլինի։
Ի՞նչն է խանգարում Հայաստանի բնակիչներին գնալ Ջերմուկ և բարձրանալ այնտեղ, որտեղ սեպտեմբերի 12-13-ը ադրբեջանական զորքերը գրավել էին հայկական տարածքի մի մասը։ Ձեզ հետ տարեք եվրոպացի լրագրողների, մի քանի դիվանագետների։ Ի՞նչ են անելու ադրբեջանցիները. Դրանք գտնվում են իրենց կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ուղիղ եթերում կրա՞կ են բացելու եվրոպացի դիվանագետների ու լրագրողների վրա: Պատկերացրեք համաշխարհային լրատվամիջոցների վերնագրերը՝ «Ադրբեջանցի զինվորականները Հայաստանի տարածքում սպանել են եվրոպացի դիվանագետին»: Իսկ սպանության այս կենդանի կադրերը տեղեկատվական ռումբ են լինելու։ Դուք կարող եք անսահման թվով նմանատիպ սցենարներ հորինել, խնդրում եմ կապվեք ինձ հետ, ես ձեզ կասեմ:
Հակառակ դեպքում դուք չեք կարողանա պայքարել նրանց դեմ: Ի՞նչ եք կարծում, ձեր եվրոպական դաստիարակությունն ու զսպվածությունը կկանգնեցնե՞ն նրանց։ Դուք սխալվում եք։ Դու նրանց մատ ես տալիս, նրանք ամբողջ ձեռքդ կկծեն։ Նրանց կկանգնեցնի միայն ձեր խորամանկությունը, խոհեմությունը և նրանց գլխին սարքած փորձությունները»,-նշել է նա։