Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարան) բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև, խորհրդարանականներից մեկը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է, հայտնում է Sputnik Թուրքիան։
«Բյուջեի բանակցությունների երկրորդ օրը խորհրդարանի ընդհանուր ժողովում լարվածություն է առաջացել: Պատգամավորների միջև բանավոր փոխհրաձգությունը վերաճել է կոնֆլիկտի: Iyi («Լավ կուսակցության») անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է ծեծկռտուքի ժամանակ ստացած գլխի վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը, որը նախագահում էր նիստը, այս վիճաբանությունից հետո 10 րոպեով ընդհատել է հանդիպումը։