Ակապուլկոյում հինգ մարդ է զոհվել զինված հարձակման Ժամանակ

Ջարդը տեղի է ունեցել Մեքսիկայի հարավ-արևմուտքում գտնվող Գերերո նահանգի Ակապուլկո քաղաքում։ Այս մասին երկուշաբթի Twitter-ում հայտնել է շրջանի դատախազությունը, փոխանցում է ТАСС-ը։

«Հետաքննություն է սկսվել Ակապուլկոյի Գրանյաս դե Մարկես շրջանում հրազենով հինգ տղամարդու սպանության փաստով»,- ասվում է գրառման մեջ։

Մահացածների ինքնության և ջարդի հնարավոր դրդապատճառների մասին տեղեկությունները չեն հրապարակվում։ Վերջին տարիներին Խաղաղ օվկիանոսի ափին հայտնի հանգստավայր Ակապուլկոն բազմիցս հայտնվել է աշխարհի 50 ամենավտանգավոր քաղաքների ցուցակի առաջին հորիզոնականում, որը կազմվել է Մեքսիկայի հասարակական անվտանգության և Քաղաքացիների խորհրդի կողմից։

Ըստ պաշտոնական տվյալների՝ միայն դեկտեմբերի 2-ից 4-ը Գերերոյում հանցագործների ձեռքով տասը մարդ է մահացել։ Մեքսիկայում 2021 թվականին դիտավորյալ սպանության 33,3 հազար դեպք է գրանցվել։ Կազմակերպված հանցավոր խմբերը և թմրակարտելները հիմնականում պատասխանատու են երկրում տիրող բռնության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել