Թուրքիայում գործող «MetroPOLL» հետազոտական ընկերությունը հերթական սոցհարցումն է անցկացրել 2023 թվականի համապետական ընտրությունների թեմայով։ Սոցհարցումներին մասնակցել է 2122 քաղաքացի Թուրքիայի 28 նահանգներներից։
«Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս շաբաթ, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցին քաղաքացիները տվել են հետևյալ պատասխանները․
«Արդարություն և զարգացում կուսակցություն»
29․6%
36․5%` չկողմնորոշվածների ձայները ներառյալ
Ընդդիմադիր ԺՀԿ – CHP
«Ժողովրդահանրապետական կուսակցություն»
20%
24․7%` չկողմնորոշվածների ձայները ներառյալ
Ընդդիմադիր ԼԿ – İYİ Parti
«Լավ կուսակցություն»
9․1%
11․2%` չկողմնորոշվածների ձայները ներառյալ
Ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ – HDP
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»
10․3%
12․7%` չկողմնորոշվածների ձայները ներառյալ
Իշխանամետ ԱՇԿ – MHP
«Ազգայնական շարժում կուսակցություն»
6․7%
8․2%` չկողմնորոշվածների ձայները ներառյալ
Մյուս կուսակցությունները ստացել են 1% և ավելի քիչ ձայներ։