Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը, փոխանցում է ադրբեջանական Minval-ը։
Պատվիրակության կազմում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը, ռազմածովային ուժերի հրամանատարը և Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը։
Հուլուսի Աքարը Ալիևին է փոխանցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները։
Հանդիպմանը նշվել է, որ 2022 թվականը շատ հաջող է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացման առումով, ընդգծվել է, որ մեր կապերն ամրապնդվում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Այս առումով նշվել է մեր երկրում ներկայումս անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների մեծ նշանակությունը։ Նշվել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ կլինեն միմյանց կողքին։