Հրդեհ՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում․ հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Սումգայիթի երկհարկանի բնակելի շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երկու անչափահաս երեխա է մահացել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Այրվել է 200 քմ ընդհանուր մակերեսով շինություն: Դեպքի վայրի զննությամբ հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 2017 և 2021 թվականներին ծնված երկու մանկահասակ երեխաների դիեր»,-ասվում է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել