Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքում պայթյուն է որոտացել բնակելի շենքում, հայտնում է Anadolu գործակալությունը։
Աղբյուրը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել Սուլեյման Շահ թաղամասի տներից մեկի առաջին հարկում գտնվող գրասենյակում, պատճառները դեռևս անհայտ են։
«Ծանուցում ստանալուց հետո տարածք են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ, փրկարարներ և բժշկական խմբեր, նախնական տվյալներով՝ չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց»,-հայտնում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում՝ Իսթիքլալ հետիոտնային փողոցում, ահաբեկչություն է տեղի ունեցել։ Զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը, կասկածյալը կալանավորվել է, նա խոստովանել է, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։ Դրանից հետո թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային գործողություն է իրականացրել կուսակցության սիրիական թևի դեմ։