Դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է հանձնարարել նախարարների կաբինետին՝ 2 ամսվա ընթացքում Գերագույն ռադայի քննարկմանը ներկայացնել օրենքի նախագիծ, որը վերաբերելու է կրոնական կազմակերպությունների հետ կապված գործունեության արգելմանը, հայտնում է 24tv.ua-ը։
Արդեն նոյեմբերի 24-ին «Եվրոպական համերաշխություն» խմբակցության ժողովրդական պատգամավորները Գերագույն ռադա են ներկայացրել օրենքի նախագիծ, որն արգելում է ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը Ուկրաինայի տարածքում։
Աղբյուրը նշում է, որ ռուս քարոզիչները հայտարարում են, որ «Զելենսկին կատաղել է և պետք է նրան նեռ (հակաքրիստոս-խմբ․) հռչակել»։
«Կարծում եմ, որ ուղղափառ եկեղեցին պետք է Զելենսկին պաշտոնապես նեռ հռչակի: Որովհետև կրոնական տեսակետից նա նեռն է»,-նշել է քաղաքագետ Արայիկ Ստեփանյանը։
Նա հավելել է, որ բոլորը պետք է մոռանան Զելենսկիի անունը, քանի որ «նա պայմանավորվել է սատանայի հետ և իրականացնում է այն, ինչի մասին պայմանավորվել է վերջինիս հետ»։ Նրա կարծիքով՝ ուղղափառությունը ոչնչացվում է։