Ինչպե՞ս իմանալ հանցագործի սեռը դեպքի վայրի զննությունից

‹‹Վարքը հայելի է, որում յուրաքանչյուրը
ցույց է տալիս իր դեմքը››,- Ի.Գյոթե

Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերված ինչպես հանցագործության հետքերը, այնպես էլ հանցագործի վարքագիծը թույլ է տալիս որոշ հավանականության աստիճանով որոշել հանցագործի սեռը:

Այսպես, որոշ հանցագործություններ բնորոշ են տղամարդկանց, որոշը`կանանց:

Տղամարդկանց բնորոշ է բռնության գործադրմամբ կատարված կողոպուտները, բռնաբարությունը, ծանր սեյֆի գողությունը, խուլիգանությունը և այլն:

Կանանց բնորոշ հանցագործություններից է նորածին երեխայի սպանությունը:

Հանցագործ սեռի մասին կարող են վկայել նաև հանցագործության կատարման եղանակները` դժվար կոտրվող իրեր ջարդելը, օրինակ` դուռը, ծանր քաշ ունեցող առարկաների տեղաշարժումը, դանակի ուժգին հարվածները, ինչպես նաև այնպիսի գործիքների կիրառումը, որն առավել բնորոշ է օգտագործել տղամարդկանց:
Ինչպես նաև հակառակը` դեպքի վայրի զննությունից հաճախ հասկանալի է լինում, որ հանցագործը ֆիզիկապես ուժեղությամբ չի նկատվում, այդ դեպքում կարելի է ենթադարել, որ հանցագործը կին է կամ` անչափահաս:

Բութ գործիքով սպանության դեպքում կինը առավել շատ հարվածում է զոհի գլխին, թեև հարվածների մեծ մասի ժամանակ զոհն արդեն մահացած է լինում:

Չեխ քրեագետ Կնոբլոխը հայնտում է, որ կանանց կողմից կատարված սպանությունների դեպքում առկա են ավելի շատ վնասվածքներ, քան անհրաժեշտ է մարդուն սպանելու համար:
«Կարելի է այն բացատրել հիմանականում երեք հանգամանքներով, նախ կանայք սիրում են լինել վստահ լինեն իրենց կատարած գործողություններում, կանայք առավել զգացմունքային են իրենց հույզերում, ինչպես նաև կանայք, լինելով առավել երկչոտ, հարվածում են ավելորդ անգամներ, որպեսզի վստահ լինեն, որ զոհը մահացած է, քանզի միայն այն միտքը, որ զոհը հնարավոր է ողջ է, իրենց մոտ առաջացնում է սարսափ»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը և հավելում, որ հանցագործի սեռի վերաբերյալ կարող են վկայել նաև դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերված կանանց արդուզարդից դետալներ, շրթներկը` պատահական թողնված իրերի կամ զոհի վրա:

Վերջիններս կարող են վկայել նաև հանցագործի տարիքի վերաբերյալ: Օրինակ՝ շրթներկի մեջ առկա շատ փայլը կարող է վկայել այն մասին, որ հանցագործի տարիքը 35-ից բարձր չէ:

Սեռի մասին տեղեկություններ են հաղորդում նաև հանցագործի համար ոտնձգության օբյեկտը, օրինակ` գողոնից կարելի է որոշել հանցագործի հետաքրքրությունները և պահանջմունքները:

Հետազոտությունները ցույց են տվել` այն դեպքում, երբ գողության համար ժամանակը սահմանափակ է լինում, կանայք առաջին հերթին փնտրում են զարդեր, տղամարդիկ` գումար, անչափահասներն առաջին հերթին վերցնում են ժամացույց, ոգելիչ խմիչք, քաղցրավենիքներ, հագուստ:

Իհարկե նշենք, որ վերոգրյալն օրինաչափություն չէ, ամենը պետք է համադրել տվյալ դեպքի հանգամանքների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել