ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը թանկարժեք նվերներ են փոխանակել Ֆրանսիայի ղեկավարի Վաշինգտոն կատարած պետական այցի ժամանակ: Այս մասին հայտնել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մամուլի ծառայությունները։ Գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ԱՄՆ-ի ղեկավարն ի թիվս այլ նվերների Մակրոնին նվիրել է Սպտակ տան տարածքից հավաքված փայտից պատրաստված հայելի։
Բացի այդ, Բայդենը Մակրոնին նվիրել է վինիլային սկավառակների հավաքածու։