Ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Նոյեմբերի 30-ին, ժամը 17։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը (23 տոննա դիզելով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է դիզելային վառելիքի արտահոսք։ Վարորդը (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը. իրականացվում է հերթապահություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել