Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

Երևանում նոյեմբերի 30-ի կեսօրից հետո, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերն, 3-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել