Թուրքիան Ուկրաինային TRLG-230 հրթիռներ է մատակարարում. Ermenihaber.am

Անցած ամիսների ընթացքում Թուրքիան Ուկրաինային 50-ից ավելի լազերային կառավարմամբ «TRLG-230» հրթիռ է վաճառել:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով «Middle East Eye» լրատվականին, որը նշել է, թե դրանք օգտագործվել են Ռուսաստանի դեմ:

Լրատվականի հետ զրուցած ռազմական փորձագետ Ս․ Միտցերը հայտնում է, որ հուլիս ամսին կատարած իր բոլոր փոխանցումներով Թուրքիան Ուկրաինային «TLRG-230» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներ փոխանցող առաջին երկիրն է եղել։

Երեքշաբթի օրը ուկրաինական կողմը  տեսանյութ էր, որտեղ երևում էր, թե ինչպես են արձակվում «TLRG-230» հրթիռները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել