Ուկրաինայում գործող բոլոր 3 ատոմակայաններն անջատել են էներգահամակարգից

Ուկրաինայում գործող բոլոր երեք ատոմակայաններն անջատվել են երկրի էներգետիկ համակարգից։ Դրանցից երկուսը՝ Հարավուկրաինականն ու Ռովնենսկին, գտնվում են վթարային կանգառի ռեժիմում, գրում է «ՏԱՍՍ»-ը։ Նշվում է, որ էներգահամակարգից անջատված են նաև Խմելնիցկի ԱԷԿ-ի էներգաբլոկները: Ամբողջովին հոսանքազրկվել են Լվովն ու Օդեսայի շրջանը։ Հոսանքազրկումներ կան նաև Խարկովի մարզում և երկրի այլ շրջաններում։ Ուկրաինայում խափանումների պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատում է տեղի ունեցել Մոլդովայում։

Նոյեմբերի 23-ի ցերեկը ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Լսվել են պայթյուններ Կիևում, Զապորոժիեում, Օդեսայում և Կիևի կողմից վերահսկվող Խերսոնում։ Կիևի և Վիննիցայի շրջանների վարչակազմները հաստատել են հրթիռային հարվածների պատճառով կրիտիկական ենթակառուցվածքների խափանումները։

Դադարեցվել է աշխատանքը նաև «Դրուժբա» նավթատարի՝ Ուկրաինայի հատվածում, հայտնում է «Տրանսնեֆտը»։ Բելառուսից Ուկրաինա վառելիքի մղումը դեռ շարունակվում է: Ընկերությունը, սակայն, նշել է, որ եթե Կիևը չվերականգնի նավթամուղի աշխատանքը Նովգորոդ-Վոլինսկի-Բրոդի հատվածում, ապա շուտով այդ մղումն էլ կդադարեցվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել