ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքը շոշափելի արդյունքներ է բերում, պաշտպանում է կազմակերպության անդամ երկրների ազգային շահերն ու ինքնիշխանությունը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Սակայն, այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ ՀԱՊԿ շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է տեսանելի գործնական արդյունքների, օգնում է պաշտպանել մեր երկրների ազգային շահերը, ինքնիշխանությունը և անկախությունը»,- ասել է նա ՀԱՊԿ գագաթնաժողովում։
Պուտինը խոստացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին տեղեկացնել Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված իրավիճակի մասին։
«Առանձին տեղեկատվություն, հարգելի գործընկերներ, ես ձեզ կներկայացնեմ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված իրավիճակի մասին»,- ասել է նա։