Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նոյեմբերի 21-ին հրատապ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, փոխանցում է РИА Новости-ն։
«Այսօր ես հրատապ հեռախոսազրույց ունեցա Զելենսկու հետ։ Այսօր իրավիճակը (Ուկրաինայում) շարունակում է մնալ բարդ։ Ուկրաինան շարունակում է ռմբակոծվել, սպառնալիքը մնում է Զապորոժյեի ատոմակայանում», – ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Մոլդովային աջակցող համաժողովում։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։
Հարվածները հասցվում են էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին ամբողջ երկրում՝ Խարկովից և Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկիվսկ:
Նոյեմբերի 1-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների մոտ 40%-ը վնասվել է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։