Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում է նախատեսում Երևան կատարելիք այցի ընթացքում, որտեղ նոյեմբերի 23-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։ Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. գրում է ТАСС-ը։
«Այո, դա (հանդիպումը – նշում է ՏԱՍՍ-ը) ծրագրված է, իհարկե»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը այն հարցին, թե նոյեմբերի 23-ին նախատեսվու՞մ է Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների առանձին հանդիպում Երևանում։
Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Պուտինն անձամբ է մասնակցելու Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։