Մոսկվայում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

Մոսկվայի Կոմսոմոլսկայա հրապարակում գտնվող շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, РИА Новости-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։

«Հաստատվել է երեք մարդու մահը»,- ասել է աղբյուրը։

Արտակարգ իրավիճակների նախարարությանից նաև հայտնել են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, իսկ ժամը 22:03-ին մարել են բաց այրումը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում հրդեհ էր բռնկվել Կոմսոմոլսկայա հրապարակի մերձակայքում գտնվող պահեստի շենքում 2,5 հազար քառակուսի մետր տարածքում։ Յոթ մարդ տարհանվել էր տարածքից։

Քննչական կոմիտեն պարզում է տեղի ունեցածի պատճառները, հարցաքննվում են վկաները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել