Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է նախագահական ընտրություններում: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ըստ ստացված տվյալների՝ նա հավաքում է ձայների 82,45 տոկոսը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր հանրապետության ԿԸՀ փոխնախագահը, ընտրություններին նախնական մասնակցությունը կազմել է 69,43 տոկոս։ Ընտրողների մեծ մասը քվեարկել է Ժետիսու շրջանում՝ 81,42 տոկոս, ամենաքիչը՝ Ալմա Աթա քաղաքում՝ 28,72 տոկոս։
Պետության ղեկավարն ընտրվում է յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Գլխավոր պաշտոնի համար պայքարում են վեց թեկնածուներ, այդ թվում՝ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: