Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովից վերադառնալուց հետո հրամայել է Pençe-Kılıç (Ճանկ-Սուր) գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում և Իրաքում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ահաբեկիչների դեմ, հայտնում է Anadolu-ն։
Համապատասխան կադրերը տարածել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Կադրերում երևում է, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պետության ղեկավարին զեկուցում է իրավիճակի վերջին զարգացումների մասին։
Ստացված տեղեկություններից հետո Թուրքիայի նախագահը հրաման է տվել ՔԱԿ-ի ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնել։