Մոսկվան և Թեհրանը համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանում իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզության տվյալները և գործին ծանոթ երեք պաշտոնյաների։
Արտադրությունը կարող է սկսվել մի քանի ամսվա ընթացքում։
Իրանական անօդաչու թռչող սարքերի հավաքման սեփական հնարավորություն ստանալով՝ Ռուսաստանի Դաշնությունը կարող է զգալիորեն մեծացնել համեմատաբար էժան, բայց բավականին կործանարար անօդաչու թռչող սարքերի պաշարները, որոնք փոխել են վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայում պատերազմի բնույթը:
Օգոստոսից ի վեր Ռուսաստանը Ուկրաինայում օգտագործել է իրանական արտադրության ավելի քան 400 մարտական անօդաչու թռչող սարք, որոնցից շատերն օգտագործվել են քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու համար։