Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը չեղարկել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ն արգելափակելու որոշումը և վերականգնել մուտքը նրա օգտահաշիվ, հայտնում է Meduza-ն։
Այս մասին Մասկը հայտարարել է իր հաշվում անցկարած հարցման արդյունքները ամփոփելիս։ Հարցվածների 51,8%-ը կողմ է արտահայտվել Թրամփի էջը վերականգնելուն, ևս 48,2%-ը դեմ է քվեարկել։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 15 միլիոն օգտատեր։
Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ շահագրգռված չէ վերադառնալ Twitter և մտադիր է շարունակել օգտվել իր Truth Social սոցիալական ցանցից, գրում է Reuters-ը։ Սակայն Twitter-ում 9,2 միլիոն մարդ արդեն նորից սկսել է հետևել նրան: