Էրդողանի տեղակալն անդրադարձել է Ֆրանսիայի սենատի բանաձևին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահը Նուման Քուրթուլմուշը  կուսակցական ժողովում անդրադարձել է Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի սենատի ընդունած  բանաձևին:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Քուրթուլմուշը, նշելով, որ որոշ երկրներ համաձայն չեն Ադրբեջանի հողերի «ազատագրման» հետ, ասել է. «Ֆրանսիան խոսում է Ադրբեջանի դեմ մի շարք պատժամիջոցներ կիրառելու մասին: Նախ դու խոսիր այն մասին, թե արդյոք 30 տարվա ընթացքում, որպես Մինսկի եռանախագահության անդամ, դու գեթ մի նախադասություն ասացիր, որը կլուծեր Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը։ Գոնե մեկ քայլ արե՞լ եք»:

Քուրթուլմուշը Ֆրանսիային մեղադրել է «ադրբեջանական հողերի օկուպացիայի» վրա աչք փակելու և Հայաստանին նպաստող քաղաքական նախադրյալներ ապահովելու մեջ։

«Այժմ էլ եկել Ադրբեջանի դեմ այսպիսի բաներ եք խոսում: Այսպես չի լինի: Ղարաբաղը Ադրբեջան է ու մինչև երկնային դատաստանի օրն էլ Ադրբեջանինն է լինելու»,- եզրափակել է Նուման Քուրթուլմուշը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել