Կարևորագույն հարցերից է լինելու ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը. ՀԱՊԿ-ի հայտարարությունը

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ մամուլի ծառայությունից:

ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և միջխորհրդարանական շրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները։

Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։

Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունումը։

Նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման ենթակա մի շատրք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանական մեխանիզմների համատեղ ձևավորմանը։

2023 թվականի հունվարի 1-ի ռոտացիայի հետ կապված՝ խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել