Ստամբուլում ահաբեկչության մասին ցուցմունքը ստացվել է Սիրիայից. Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Ստամբուլում ահաբեկչության մասին ցուցմունք է ստացվել Սիրիայից: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Ինչպես նշել է նախարարը, այս տարի կանխվել է 18 ահաբեկչություն, որոնք պատրաստվել են իրականացնել մահապարտ-ահաբեկիչները:

«Ահաբեկչության դեմ մեր պայքարը շարունակվում է, որտեղ կա ահաբեկչության օջախ, այն կոչնչացվի»,- ընդգծել է Սոյլուն։

Հիշեցնենք, որ Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում նոյեմբերի 13-ին հզոր պայթյուն է որոտացել։ Տեղի իշխանություններ այն որակեցին ահաբեկչություն: Ավելի վաղ հայտարարեցին, որ ահաբեկչությունն իրականացրել է կին:

Պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվել է, 81-ը՝ վիրավորվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել