Կադիրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Սեպտեմբերից Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին նկատմամբ, հայտնում է Украинская правда-ն։

Հաղորդվում է, որ Կադիրովն «անհետացել է» սեպտեմբերի 12-ին։

Նա հետախուզվում է Ուկրաինայի ՔՕ 110 հոդվածի 3-րդ մասի (ոտնձգություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ, որը հանգեցրել է մարդկանց մահվան կամ այլ ծանր հետևանքների) և 437 հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ ծրագրելը, նախապատրաստելը, սկսելը և վարելը) հատկանիշներով։

Ըստ այդ հոդվածների՝ Կադիրովին սպառնում է տասը տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել