Ռուսական կողմն ամբողջ ուժով փորձում էր ջնջել «պատերազմ» բառը և փոխարինել «հակամարտություն» բառով, սակայն դա անել չհաջողվեց։ Արդյունքում հայտարարության մեջ ասվում է, որ «G20-ի անդամների մեծամասնությունը դատապարտում է Ուկրաինայում սանձազերծված պատերազմը»։
Պաշտոնապես ֆորումը սկսվել է այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Լավրովը հայտնվել էր մեկուսացման մեջ. նա վերջիններից էր, ով եկավ այսպես կոչված «Առաջնորդների սրահ» և զբաղեցրեց իր տեղը՝ առանց որևէ մեկին բարևելու, մինչդեռ այլ երկրների ներկայացուցիչները շփվում էին իրար հետ, գրում է Bild-ը։
Ինքը՝ Լավրովը, երբ հերթը հասավ խոսելու, արևմտյան երկրներին մեղադրեց նեոգաղութատիրության մեջ և ասաց, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շոու են ցուցադրում G20-ում։ Գագաթնաժողովի մասնակիցներից մեկը Bild-ին պատմել է, որ այլ երկրների ներկայացուցիչները Լավրովին լսում էին քարացած դեմքերով՝ ժամանակ առ ժամանակ գլուխները թափահարելով. ոչ ոք հավանության նշաններ ցույց չի տվել։
Հանդիպման ավարտից հետո Լավրովն արագ հավաքել է իրերն ու առանց որևէ մեկին հրաժեշտ տալու հեռացել։ Նրան ընթրիքին չեն նկատել, ավելի ուշ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ այսօր կլքի Բալին ու չի մասնակցի վաղը նախատեսված միջոցառումներին։