«Վերջին ժամվա ընթացքում ուկրաինական էլեկտրացանցերի ռուսական ռմբակոծությունից հետո ավտոմատ ռեժիմով անջատվել է մեր երկրին էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրահաղորդման գծերից մեկը (ավտոմատ բեռնաթափում ըստ հաճախականության), ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների ամբողջ երկրում։
Այս գծերը չեն վնասվել, սակայն ավտոմատ կերպով անջատվել են անվտանգության նկատառումներով: Moldelectrica-ն աշխատում է էլեկտրաէներգիայի հետ կապը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Մոլդովայի ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային զարգացման նախարար Անդրեյ Սպինուն։