ՌԴ ԿԲ նախագահը կոչ է անում պատրաստ լինել ցանկացած տնտեսական իրողության

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան զգուշացրել է` Ռուսաստանի Դաշնությունը պետք է պատրաստ լինի տնտեսությունում ցանկացած փոփոխության: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումից:

«Ռուսաստանը պետք է պատրաստ լինի տնտեսական ցանկացած իրողության. պայմանները կարող են վատթարանալ, ուստի անհրաժեշտ է կառուցվածքային վերափոխում իրականացնել»,-ասել է ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան:

ՌԴ ԿԲ նախագահը, ելույթ ունենալով Պետդումայում, կոչ է արել սթափ նայել իրավիճակին և պատրաստ լինել տնտեսական ցանկացած իրողության:

«Մենք որպես երկիր պարտավոր ենք տնտեսության կառուցվածքային վերափոխում իրականացնել»,- ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել