Հանդիպել են ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հարցերի բավականին լայն շրջանակ են քննարկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են Թուրքական ԶԼՄ-ները:

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ընթացքին, Ռուս-ուկրաինական հարաբերություններին, «հացահատիկային միջանցքին», ամերիկյան F-16 կործանիչների շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին, ինչպես նաև փոխադարձ տնտեսական կապերին առնչվող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել