Ահաբեկիչը կին է․ Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը

Թուրքիայի իշխանությունները Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, որը, ըստ նախնական տվյալների, իրականացրել է մի կին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Մեր գնահատմամբ՝ սա ահաբեկչություն էր, որի ժամանակ հարձակվողը, որը, մեր կարծիքով՝ կին էր, ռումբ էր գործադրել»,- ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայնը։

Պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ արտակարգ դրության պայմաններում տուժածների թիվը հասել է 81-ի, երկու հոգու վիճակը ծանր է։

«Մենք մինչև վերջ ենք գնալու՝ անկախ նրանից, թե ով է կանգնած այս դեպքերի հետևում, նույնիսկ եթե նա մեկնի աշխարհի մյուս ծայրը, մենք մեղավորներին պատասխանատվության կենթարկենք ամեն գնով, Թուրքիան այլևս նույն Թուրքիան չէ, միջադեպը կհետաքննվի կարճ ժամանակում»,- ամփոփել է Օքթայը։

Նշվում է, որ հետաքննություն է սկսվել սոցցանցերի 25 օգտատերերի նկատմամբ, ովքեր միջադեպից հետո սադրիչ գրառումներ են կատարել։

Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ պայթյունի հետևանքով ռուսաստանցի տուժածների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում նոյեմբերի 13-ին հզոր պայթյուն է որոտացել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել